Ճանապարհորդությունների կամ օտարերկրացիների հետ շփման ժամանակ անհարմար իրավիճակում չհայտնվելու համար bigpicture.ru-ն ներկայացնում է տարբեր երկրներում սնվելու ժամանակ գործող արգելքները, որոնք հարկավոր է նման իրավիճակներում անպայման հիշել:
1. Ճապոնիայում փայտիկները մարդկանց վրա չեն ուղղում։

2. Կորեայում ուտել չեն սկսում այնքան ժամանակ, քանի դեռ ուտել չի սկսել սեղանի մոտ նստած ամենատարեց մարդը։

3. Չիլիիում երբեք ոչինչ ձեռքերով չեն ուտում։

4. Իտալիայում չեն խնդրում պանիր ավելացնել, դա կարող է վիրավորել շեֆ-խոհարարին։

5. Տանզանիայում հարկավոր է ճաշին 20 րոպե ուշացումով ժամանել։

6. Ռուսաստանում խմիչքի դատարակ շշերը հարկավոր է հատակին դնել։

7. Ճապոնիայում փայտիկներով սնունդ փոխանցել չի կարելի։

8. Բրիտանիայում գդալը ափսեի մեջ դեպի դուրս են տանում։

9. Չինաստանում երբեք ուտելիս լապշան չեն կիսում, երկար լապշան երկար կյանքի խորհրդանիշ է։

10. Ինդոնեզիայում ուտելիս հարկավոր է ձեռքեր անընդհատ սեղանին պահել։

11. Մուսուլմանական աշխարհում սննդից հարկավոր է աջ ձեռքով օգտվել, քանի որ ձախ ձեռքն օգտագործվում է լվացումների ժամանակ և այն մաքուր չի համարվում։

12. Ֆրանսիայում երբեք սնունդը ափսեի մեջ մի թողեք, դա նշանակում է, որ այն ձեզ դուր չի եկել։

13. Գերմանիայում ձեռքով միայն հացն են ուտում։

14. Ղազախստանում թեյը կես բաժակ են հյուրասիրում, լիքը բաժակը նշանակում է, որ տանտերը ցանկանում է, որ դուք հեռանաք։

15. Էստոնիայում հատակին ընկած հացը դեն նետելուց առաջ հարկավոր է այն համբուրել։










































