Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մեջ ռացիոնալ կորիզ չեմ տեսնում. Խոսրով Հարությունյան

«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մեջ ռացիոնալ կորիզ չեմ տեսնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝խոսելով ներքաղաքական զարգացումներից:

Բանախոսը նշեց, որ ներքաղաքական իրավիճակը սրընթաց գնումէդեպի նախագահական ընտրություններ, իսկհիմնական քաղաքական ինտրիգը, խայծը առաջիկա նախագահական ընտրություններն են: Ուստի, քաղաքական գործչի խոսքերով, կուսակցություններն իրենց վարքագիծը դրսևորում են՝գալիք նախագահական ընտրություններին իրենց պատկերացումներից ելնելով:Խոսրով Հարությունյանն ասաց, որ կարծում էր՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»տանդեմը կարող էր կայանալ:«Չեմ թաքցնում, որ ես եղել եմ այն քաղաքական գործիչներից, որ այդ միացումը ողջունել են,կարծել, թե դա կարող է բերել ուժի կայացմանը: Պետքէցավալ, որ ինչ-որ բան այնպես չստացվեց: Ես ինձ չեմ կարող թույլ տալ ուրախանալ այլ ուժի խնդիրներով: Եթե հնարավորություն կա, որ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ իր դերակատարությունն ունենա՝ ես միայն ողջունում եմ»,- նկատեց բանախոսը:

Խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից՝ նա տեսակետ հայտնեց, որայդ համագործակցության հեռանկարին չի հավատում, որովհետև նժարների վրա տարբեր կշիռներ են դրված:Սակայն նա կարճաժամկետ համագործակցությունըհնարավոր համարեց, բայց՝ ոչ ավելի:

«ՀԱԿ քաղաքականղեկավարությունը չի թաքցնում, որ համագործակցության հիմնական նպատակն առաջիկա նախագահական ընտրություններն են: Ես չեմ տեսնում այդ համագործակցության մեջ որևէ ռացիոնալ կորիզ: ՀԱԿ-ի համար թեկնածու առաջադրելը խնդիր չէ, խնդիրը այդ առաջադրումը քաղաքական անհրաժեշտ կապիտալով ապահովելն է: Այս տեսանկյունից ՀԱԿ-ն ունի խնդիրներ և մտածելու տեղիք ունի: Քաղաքական կոնյունկտուրայի տեսակետից՝ ուզում է երկրորդ ազդեցիկ ուժի հետ ոչ նպաստավոր քաղաքական իրավիճակից դուրս գալ: Որքանով է դա ԲՀԿ հետաքրքրություններին համընկնում՝ վիճահարույց է: Ես այդ ալյանսից հանրության համար հետաքրքիր զարգացում չեմ սպասում»,- մեկնաբանեց Խոսրով Հարությունյանը:

Հարցին՝ ՀՀԿ-ն կտուժի՞, եթե ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին չսատարի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նապատասխանեց, որՀՀԿ-ն իր քաղաքական ռեսուրսներով որևէ մեկի աջակցության կարիքը չունի: Պարզապես, նրա համոզմամբ, հայաստանյանզարգացումների պարագայում քաղաքական ուժերը ինչքան հնարավոր է՝ պետք էմեծացնենալյանսը: «ՀՀԿ-ն փորձումէառավելագույնս ապահովել լայն համագործակցություն»,- հստակեցրեց Խոսրով Հարությունյանը:

Բանախոսը նաև նշեց, որ գալիք նախագահական ընտրություններին ընդդիմության հաջողված թեկնածու չի տեսնում, այդ թվում՝ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում