Բրիտանիայի արքայազն Չարլզը Նորմանդիայում չի հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ գրում է The Daily Express-ը:
Հունիսի 6-ին Ֆրանսիայում կկայանա, այսպես կոչված, Դ-Նորմանական գործողության (D-Day Festival) 70-ամյակին նվիրված արարողությունը՝ հիշեցնում է թերթը: Միջոցառմանը ներկա կլինեն աշխարհի շատ երկրների առաջնորդներ և պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտինն ու արքայազն Չարլզը:
Սակայն Քլարենս հաուսի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Բրիտանիայի արքայազնի և ՌԴ նախագահի ուղիղ հանդիպում չի կայանա: Չարլզի մամուլի քարտուղարը նշել է, որ արքայազնը արարողությունը կլքի «անմիջապես դրա ավարտից հետո»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արքայազն Չարլզը մասնավոր զրույցում քննադատել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը և Ղրիմի բռնակցումը:










































