«Բորդո»-ի նախագահ Ժան-Լուի Տրիոն խոստովանել է, որ Զինեդին Զիդանի` ֆրանսիական ակումբի գլխավոր մարզչի ղեկը ստանձնելու բանակցությունները ձախողվել են:
Ավելի վաղ կար տեղեկատվություն, որ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը, ով այժմ հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականը, կգլխավորի ժիրոնդական ակումբը:
«Ես չեմ ժխտի, որ մենք կապ ենք հաստատել նրա հետ, դրա մասին բոլորը գիտեն: Բայց ամեն ինչ չէ, որ ստացվեց: Այնպես որ, ես կարող եմ հստակ ասել, որ Զիդանը չի գլխավորի «Բորդո»-ն: Մենք պետք է թերթենք այս էջը և առաջ շարժվենք: Խնդիրները կապված էին Զիդանի` «Ռեալ»-ում պարտականությունների հետ: Չպետք է անտեսել, որ նրա երկու երեխաները սովորում են մադրիդյան ակումբի ակադեմիայում: Նա երկար ժամանակ է, ինչ ընտանիքի հետ ապրում է այնտեղ: Այս ամենը բարդեցրեց իրավիճակը»,- Տրիոյի խոսքերը մեջբերում է RTL-ը:







































