Ճապոնական Toyota-ն երկրորդ տարին անընդմեջ աշխարհում ամենաթանկ ավտոմեքենաների բրեդն է: Ընդ որում, այն ոչ թե ուղղակիորեն առաջատար է, այլև ավելի է թանկանում: Այս տարի բրենդի արժեքը կազմել է 29,6 մլրդ դոլար, ինչը 6 մլրդ-ով ավելին է, քան անցած տարի:
Նման արժեքով Toyota-ն զբաղեցրել է 26-րդ տեղը աշխարհի ամենաթանկարժեք բրենդերի ցուցակում, որը կազմվել է Millward Brown Optimor գործակալության կողմից: Ինչպես անցած տարի, «ոսկե հարյուրակի» մեջ մտնում էին ավտոմեքենաների վեց բրենդներ, սակայն անցած տարվա համեմատ՝ անունները մի փոքր փոխվել են՝ Volkswagen-ն իր տեղը զիջել Ford-ին: 2012 թ. ավտոմեքենաների ամենաթանկ բրենդը BMW-ն էր, որն այս տարի ավտոարտադրողների թվում երկրորդ տեղում էր: Փորձագետները ընկերությունը գնահատել են 25,73 մլրդ դոլար, ինչը նրան հասցրել է 32-րդ տեղը ընդհանուր վարկանիշում: Եռյակը ավարտում են Mercedes-Benz-ը , Honda-ն, Ford-ը և Nissan-ը:
Աշխարհում ամենաթանկ բրենդը ճանաչվել է Google-ը: Այդ գնահատվել է 158,8 մլրդ դոլար: Այն առաջին հորիզոնականից ետ է մղել Apple-ին, որն այս տարի բավարարվում է երկրորդ հորիզոնականով՝ գնահատվելով 147.8 մլրդ դոլար:
Երկրորդ տարին շարունակ ճապոնական ընկերությունը ոչ միայն ամենաթանկարժեքն է, այլև ամենահաջողակը վաճառքի ոլորտում: 2013 թ. դրությամբ վաճառվել է Toyota մակնիշի 9.98 մլն ավտոմեքենա:









































