Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն Ռոման Վլասովը զորակոչվել է: Այս մասին հայտնել է Նովոսիբիրսկի մարզի զինկոմիսարիատի բաժնի վարիչ Սերգեյ Խառլամովը:
Զինկոմիսարիատի աշխատակիցը նշել է, որ Վլասովն ինքն է ծառայության մեկնելու ցանկություն հայտնել: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է ծառայելու ըմբշամարտիկը: Այդ որոշումը կկայացվի հավաքակայանում:
Հայտնի է միայն, որ Վլասովն այլ զորակոչիկների նման` կծառայի 1 տարի:
Հիշեցնենք, որ Լոնդոն-2012-ում Վլասովն առավելության հասավ մեր հայրենակից Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ:









































