Բեյոնսեն, Ջեյ Զին ու Սոլանժ Նոուլզը օրերս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ. նրանք մեկնաբանել էին հայտնի սկանդալը: Հիշեցնենք, որ վերելակում Սոլանժը բռունցքներով հարձակվել էր քրոջ ամուսնու՝ Ջեյ Զիի վրա:
Այժմ տարաձայնությունները հարթված են. Բեյոնսեն սոցցանցում տեղադրել է լուսանկարներ՝ արված այս հանգստյան օրերին: Լուսանկարներում երգչուհին է, ամուսինը, քույրը՝ Սոլանժը, ու նրա ընկերը՝ Ալան Ֆերգյուսոնը, Նոր Օռլեանում ընտանեկան ճաշի ժամանակ:
Վերոնշյալ սկանդալից հետո Ջեյ Ջին ու Սոլանժը առաջին անգամ են միասին հայտնվում:














































