Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայց Ռումենիգեն հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում որոշ փոփոխություններ կկատարվեն: Սակայն նա չի նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը:
«Առաջիկա օրերին կքննարկենք թիմի կազմին և տրանսֆերային քաղաքականությանը վերաբերող հարցերը: Այնուհետև գործողությունների կանցնենք:
Ներկայումս չեմ կարող ստույգ հայտնել,թե ով կլքի «Բավարիա»-ն և ով կհամալրի թիմի կազմը: Բայց որոշ փոփոխություններ անպայման կկատարվեն»,- Goal. com-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:








































