Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի»-«Այաքս» խաղի ժամանակ «քաղաքաբնակների» կազմում հիանալի գոլով աչքի ընկավ Յայա Տուրեն:
Երբ հաշիվն արդեն 0-2 էր հօգուտ ամստերդամցիների, Յայա Տուրեն գնաց հարձակման գիծ ու կարողացավ օգնել իր թիմին հետ բերել մեկ գոլ: Նրա հարվածը անկասելի էր:








































