ԱՄՆ-ը Չինաստանի զինծառայողներին մեղադրում է լրտեսության մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Նրանք ռազմական և հետախուզական հնարավորություններ օգտագործել են ամերիկյան ընկերությունների կիբերլրտեսության համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նշվում է, որ նրանց հաջողվել է հսկայական քանակության արդյունաբերական տեղեկություններ ստանալ, այդ թվում`ռազմավարական ծրագրերի վերաբերյալ:
Այս գործում մեղադրվում են 5 չինացի ռազմական պաշտոնյաներ:










































