«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի աստղ Լիոնել Մեսսին հայտնել է, որ Ռոնալդուն իր կուռքն է եղել:
Բրիտանական Four Four Two պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Մեսսին նշել է, որ «Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի, «Ինտեր»-ի նախկին հարձակվող Լուիս Նազարիո դե Լիմա Ռոնալդոն իր հերոսն է:
«Ռոնալդոն իմ հերոսն է: Իմ կուռքը: Սիրում էի հետևել այնպիսի վարպետների խաղին, ինչպիսիք են Զիդանը, Ռոնալդինյոն և Ռիվալդոն, սակայն կարծում եմ, որ Ռոնալդոն իմ տեսած բոլոր հարձակվողներից լավագույնն է: Երբևիցե չեմ տեսել, որ ինչ-որ մեկը նրա նման տիրի գնդակին»,- ասել է Մեսսին:








































