Բնակչության եկամտի ավելացումն ու արագ ուրբանիզացիան հանգեցնում են աղբի ավելացման: Մինչև 2025-ը քաղաքային թափոնների տարեկան ծավալը կհասնի 2,2 մլրդ տոննայի: Ներկայումս այդ թիվը 1,3 մլրդ տոննա է: Այսպիսին է վիճակագրությունը, որը հնչել է ամբողջ աշխարհից եկած փորձագետների հանդիպման ընթացքում, որոնք նոյեմբերի 5-6-ը հավաքվել են Ճապոնիայի Օսակա քաղաքում` 2 տարին մեկ անցկացվող Թափոնների կառավարման գլոբալ գործընկերության կոնֆերանսին, փոխանցում է rosbalt.ru -ն:
Կոնֆերանսը տեղի է ունեցել ՄԱԿ-ի` Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի հովանու նրեքո` «թափոնների ճգնաժամի» հետ կապված շրջակա միջավայրի և մարդու առողջության պաշտպանության ուղղությամբ միջոցառումների քննարկման նպատակով:
Կոնֆերանսի մասնակիցները քննարկել են թափոնների կառավարման համակարգի բարելավման ուղիները և այդ ոլորտում լավագույն կոորդինացիայի տնտեսական և էկոլոգիական կոորդինացիայի առավելությունները, փոխանցում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Վտանգը մեծ է հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ հավաքվում է թափոնների 50%-ից էլ քիչ մասը: Այդպիսի շատ երկրների լողափերին աղբի կույտեր կան: Կեղտոտ փողոցները, ճանճերն ու կրծողները սովորական են շատ աղքատ երկրներում:
Փորձագետների կարծիքով`շատ թափոններից հնարավոր է խուսափել, օրինակ, ապրանքի փաթեթի դիզայնի փոփոխության միջոցով:









































