Վատիկանի L’Osservatore Romano թերթը գովել է «007. Սքայֆոլի կոորդինատները» սուպերհերոսի մասին նոր ֆիլմը:
Հրատարակությունը հոկտեմբերի 30-ի համարում այդ ֆիլմին նվիրված 5 նյութ է հրապարակել: Թերթի պաշտոնական կայքում հասանելի է հոդվածներից միայն մեկը իտալերեն` «007. արցունքների արտոնագիր» վերնագրով: Հոդվածում գովում են Բոնդի մասին նոր ֆիլմը, «Բոնդի հիասքանչ աղջիկներին», «էկզոտիկ բնապատկերները»:
L’Osservatore Romano-ը շեշտը դրել է հատկապես նրա վրա, որ այսօրվա Ջեյմս Բոնդը համապատասխանում է փոքրաթիվ կարծրատիպերի, ինչը նրան դարձնում է մարդկային: Պարզվում է,- գրում է հրատարակությունը,- նա ընդունակ է կարեկցելու և լաց լինելու: Մի խոսքով` նա ավելի իսկական է:
Երկրորդ նյութը նվիրված է գործակալ 007-ին մարմնավորած դերասանների խաղի համեմատությանը, երրորդը` Բոնդի մասին տարբեր ֆիլմերի սաունդթրեքների համեմատությանը, չորրորդ հոդվածը ներառում է հարցազրույց Դենիել Քրեյգի հետ, հինգերորդը բացատրում է, թե ինչու է Յան Ֆլեմմինգը հերոսին հենց այդպես անվանել:









































