Հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է, որ չի երկարաձգի «Գալաթասարայ»-ի հետ պայմանագրի ժամկետը և առաջիկա ամռանը կհեռանա թիմից:
Հիշեցնենք` 36-ամյա ֆուտբոլիստը «Գալաթասարայ» է տեղափոխվել 2013 թվականին` ակումբի հետ ստորագրելով 18-ամսյա համաձայնագիր:
«Այստեղ գումարի համար չեմ եկել: Եթե գումար ցանկանայի, Չինաստանում կմնայի: Կարծում եմ` երկրպագուները բավականություն ստացան իմ խաղից: Գոլեր եմ խփել կարևոր խաղերում»,- ասել է Դրոգբան:







































