Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Սելթիկ»-ի դեմ խաղից առաջ «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան զգուշացրել է, որ հեշտ խաղ չի լինելու:
«Առաջին խաղում մենք միայն վերջին վայրկյաններին հաղթանակի հասանք, այնպես որ հեշտ խաղ չի սպասվում: «Սելթիկ»-ի երկրպագուները իրենց թիմի կողքին են լինելու, իսկ նրանց խաղաոճը շատ բարդ է մեզ համար:
Մենք ցանկանում ենք խմբից դուրս գալ առաջին տեղով, որ հետագայում ավելի հեշտ մրցակցի հետ խաղանք փլեյ-օֆֆում:
Ներկա պահին մեզ համար կարևոր են ոչ թե ռեկորդները, այլ այն, որ ապրիլ ամսին մենք պայքարի մեջ լինենք բոլոր մրցաշարերում»,- Սուբիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































