Լոնդոնի «Չելսի»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Էշլի Քոուլը չի կարողանա մասնակցել «Չելսի» – «Շախտյոր» հանդիպմանը, որը տեղի է ունենալու Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է անգլիական թիմի պաշտոնական Twitter-ը:
Ըստ ակումբի մարզչի՝ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել հանդիպմանը ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով:
Դի Մատեոն նշել է նաև, որ Քոուլը շուտով շարք կվերադառնա:







































