Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումից հետո, որում կատալոնացիները չկարողացան հաղթել և չեմպիոնական տիտղոսը զիջեցին մադրիդյան ակումբին, «կապտանռնագույններ»-ի երկրպագուները որոշել էին սպասել ֆուտբոլիստներին մինչև «Կամպ Նոու»-ից հեռանալը:
«Բարսելոնա»-ի հարձակվող Իսաակ Կուենկան, որը խաղադաշտից հեռանում էր ավտոմեքենայով ընկերուհու հետ միասին, բախվեց երկրպագուների վիրավորական արտահայտություններին: Ֆուտբոլիստին դուր չեկավ նրանց պահվածքը: Կուենկան, հետևելով իր ընկերուհուն, միջնամատ ցույց տվեց երկրպագուներին:
AS-ի հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:











































