Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Անկարայում Ավստրալիայի դեսպանին՝ կապված ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հետ: Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի քան 10 օր առաջ Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել էր բանաձև, որով ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:
Բանաձևն ընդունվել էր միաձայն, որով նահանգի օրենսդիր մարմինը նաև կոչ էր արել Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ։










































