Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Հայաստանի ազգային գրադարանից ու պետական համալսարանի գիտական գրադարանից մատենագիտական նշանակություն ունեցող, հնատիպ գրքերի հափշտակության գործի դատական քննությունը:
Ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլիի վատառողջության պատճառով նրան դատարան չէին ներկայացրել: Ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստը չկայացավ: Այն հետաձգվեց ու նշանակվեց նոյեմբերի 12-ին:








































