Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում, անցկացրեց Իսպանիայի Լա Լիգայի 2013/14թթ մրցաշրջանի վերջին խաղը:
«Արքայական ակումբ»-ի հակառակորդն «Էսպանյոլ»-ն էր: Դաշտի տերերն առանց առաջատարի` Քրիշտիանու Ռոնալդուի, 3:1 հաշվով հաղթեցին կատալոնացիներին ու մրցաշրջանը եզրափակեցին հաղթանակով:
«Ռեալ» – «Էսպանյոլ»` 3:1
1:0 Բեյլ (64’), 2:0 Մորատա (86’), 2:1 Պիցի (90’), 3:1 Մորատա (90+2’)








































