«Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ համաձայնության է հասել սերբական «Վոյվոդինա» ակումբի հետ` 17-ամյա դարպասապահ Վանի Միլինկովիչի տեղափոխության վերաբերյալ:
Ընդ որում, կողմերը պայմանավորվել են, որ հաջորդ մրցաշրջանում 17-ամյա դարպասապահը վարձավճարով հանդես կգա «Վոյվոդինա»-ում:
Միլինկովիչը խաղում է Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում: Եվրոպայի U-17 առաջնության շրջանակներում տաղանդավոր երիտասարդը մասնակվել է 6 հանդիպումների, որից 3-ի ընթացքում նրա պաշտպանած դարպասին գոլեր չեն գրանցվել:







































