Disney-ը «Աստղային պատերազմների» յոթերորդ դրվագի պրեմերան նշանակել է 2015 թ., բայց պաշտոնական տվյալներ, թե ով կդառնա ռեժիսորը, և ովքեր կխաղան գլխավոր դերերը՝ դեռ չկան: Սակայն համացանցում անընդհատ նոր լուրեր են հայտնվում նախագծի մասին, որոնք ստացվում են ներքին աղբյուրներից: Այսպես, այսօր հայտնի է դարձել, որ 70-ամյա Հարիսոն Ֆորդը դեմ չէր լինի կրկին վերադառնալ Հան Սոլոյի դերին:
Աղբյուրների խոսքերով՝ «Աստղային պատերազմների» նոր դրվագում կարող է հայտնվել ոչ միայն Հարիսոն Ֆորդը, այլև Մարկ Հեմմելը և Քերրի Ֆիշերը: Չնայած նրան, որ ֆիլմը հիմնվելու է Ջորջ Լուկասի գաղափարների վրա, բայց նա ոչ ռեժիսորն է լինելու, ոչ էլ սցենարիստը:
Այսօր տեղեկություն է հայտնվել, որ ռեժիսորի աթոռի թեկնածու է Մեթյու Վոնը:









































