ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սոմա քաղաքում հանքի վթարի կապակցությամբ, որի հետևաքնով 292 մարդ է զոհվել, ցավացություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Օբաման նաև ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատահարի կապակցությամբ օգնություն ցուցաբերել Թուրքիային՝ ընկերոջը և ՆԱՏՕ-ում դաշնակցին:
Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն վթարը հանքում տեղի է ունեցել մայիսի 13-ին: Պայթյունի պահին հանքահորում 787 մարդ է եղել:









































