Համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության ծրագրերի՝ ապագայում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվող նպաստները կսահմանափակվեն երկու երեխայով: Աշխատանքի և կենսաթոշակների նախարար Իեն Դունկան Սմիթը դեռևս անցած ամիս հայտարարել էր, որ չաշխատող ծնողները կարող են կորցնել հավելյալ նպաստների իրավունքը, եթե ունեն երկու երեխայից ավելի:
Նա հռետորական հարցադրում էր արել` ասելով. արդյոք նման ընտանիքները պե՞տք է շարունակեն անվերջ գումարներ ստանալ յուրաքանչյուր երեխայի համար` այն դեպքում, երբ աշխատող ծնողները հաճախ չեն կարող իրենց ավելի շատ երեխաներ թույլ տալ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Գանձապետարանի ֆինանսական հարցերով քարտուղար Դևիդ Գոկը, BBC Radio 4-ի եթերում մեկնաբանելով բարեփոխման մասին տեղեկությունները, ասել է. «Կարևոր է, որ բարեկեցության համակարգը աշխատի այնպես, որ յուրաքանչյուրը առճակատվի պատասխանատվության` ինչպես իր ունեցած երեխաների, այնպես էլ երեխաներ ունենալու հնարավորության առջև» :
7.8 մլն ընտանիքներ ներկայում ստանում են մանկական նպաստներ. առաջին երեխայի համար` շաբաթական 20.30 ֆունտ, մյուսների համար՝ 13,40 ֆունտ:









































