Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն որոշում է կայացրել հեռանալ անգոլական «Կաբուշկորպ»-ից, որի կազմում հանդես էր գալիս 2012 թվականին: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն՝ հղում կատարելով խաղացողի թվիթերյան էջին:
«Այսօր ես հեռանում եմ Անգոլայից, սակայն այս ակումբը հավերժ կմնա իմ հիշողության մեջ: Շնորհակալ եմ Աստծուն այս առանձնահատուկ տարվա համար: Այսօր շատ յուրօրինակ օր էր, որն անցկացրի երեխաներիս հետ»,- գրել է Ռիվալդոն:







































