Ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» քառակի մրցանակակիր Ջուլիանա Մուրը կներկայացնի աշխարհահռչակ LOreal կոսմետիկ ընկերությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մուրը պնդում է, որ անձամբ է օգտվում այդ բրենդի արտադրատեսակներից: Դերասանուհու խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը պարզ է՝ ինքը օգտագործում է դեմքի յուղ ու արևի վնասակար ազդեցությունը չեզոքացնող քսուքներ` հաղորդում է US weekly ամսագիրը:
2013թ. սկզբին 51-ամյա շիկահեր գեղեցկուհու լուսանկարները կհայտնվեն ընկերության նոր արտադրատեսակի գովազդային վահանակներին:
Պայմանագրին առնչվող մանրամասներ չեն հաղորդվում:









































