France Football-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
«Եթե հնարավորություն ունենայի, կքվեարկեի հենց իմ օգտին»,- մասնավորապես ասել է Քրիշտիանուն:
Նշենք, որ նա լավագույն ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից է՝ Մեսսիի ու Ինյեստայի հետ միասին:





































