Բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Մոուրան խոստովանել է, որ ինքը համոզված չէ՝ արդյոք ճի՞շտ է անում, որ պատրաստվում է ձմռանը համալրել ՊՍԺ-ն:
Հատկանշական է, որ ամռանը փարիզյան ակումբի ղեկավարությունը համաձայնության էր եկել «Սան Պաուլո»-ի հետ Մոուրայի՝ ձմռանն իրենց թիմը համալրելու հարցում, սակայն ֆուտբոլիստն այժմ տատանվում է:
«Տիագո Սիլվան ինձ հետ շատ է խոսել ակումբի կազմվածքի մասին: Ուրախ եմ, որ նրա հետ եմ խաղալու: Սակայն պետք է խոստովանեմ, որ շատ եմ վախենում. չգիտեմ՝ ինչ կլինի»,- Canal Football Club-ի հետ զրույցում ասել է Լուկաս Մոուրան:





































