Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սեբաստիան Կելը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի դեմ հանդիպումը` շաբաթ օրը «Շտուտգարտ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
«Սեբաստիանը կոտրել է քիթը: Փոքր է հույսը, որ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ երեքշաբթի»,- գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բորուսիա» խաղը կայանալու է նոյեմբերի 6-ին:








































