Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»:
2013թ. «Յուվե»-ն կարող է այդ տեղափոխությունն իրականացնել ընդամենը 6 մլն եվրոյով, քանի որ հարձակվողի՝ իսպանական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ հուլիսի 1-ին, որից հետո նա կարող է ակումբը լքել ազատ գործակալի կարգավիճակով:
Ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն «Ատլետիկ»-ի կազմում 10 հանդիպում է անցկացրել, սակայն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 1 անգամ: Լյորենտեի ակտիվում կա խփած 1 գոլ:







































