Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են,ո ր բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտումն ու ձևավորումը: Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցերի բնականոն աշխատանքին:









































