«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ անհնարին է համարում իր թիմի` Անգլիայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճելու փաստը:
«Ներկայումս չեմ կարող ասել, թե մենք պայքարում ենք չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: «Արսենալ»-ը զիջում է մանչեսթերյան 2 ակումբներին և «Չելսի»-ին: Մեր նպատակն առաջատար եռյակի մեջ մտնելն է:
Արտագնա հանդիպումներ ենք անցկացրել «Յունայթեդ»-ի, «Սիթի»-ի, «Սթոք Սիթի»-ի և «Լիվերպուլ»-ի դեմ: Ուզում եմ ասել, որ բարդ խաղեր ենք անցկացրել, ինչն արտացոլվել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ներկայումս մեր զբաղեցրած տեղում»,- ասել է Վենգերը:








































