Իտալացի մրցավար Պաոլո Տալյավենտոն և նրա մրցավարական անձնակազմը կարող են որակազրկվել Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենթուս» – «Ինտեր» հանդիպման սպասարկման համար:
Հիշեցնենք, որ մրցավարն արձանագրեց Կվադվո Ասամոայի բացահայտ խաղից դուրս վիճակից հետո Արտուրո Վիդալի՝ առաջին րոպեին խփած գոլը, ինչպես նաև առաջին խաղակեսում խաղադաշտից չհեռացրեց Ստֆան Լիխտշտայներին, ով կանոնների կոպիտ խախտում թույլ տվեց Ռոդրիգո Պալասիոյի նկատմամբ:







































