Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բիլբաոյի «Աթլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան ամփոփել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայացած «Գրանադա»-ի դեմ հանդիպման արդյունքները:
Բասկերը 2 գոլ են հեղինակել, իսկ սեփական դարպաս ընդունել 1-ը:
«Այս հաղթանակն անհրաժեշտ էր մեր թիմին: Սաներս, վերջապես, հանգստություն ձեռք կբերեն: Կարծում եմ` մենք գերազանցում էինք մրցակցին, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում վատ խաղացինք:
Խաղն ընթանում էր ճիշտ հունով: Այնուամենայնիվ հանդիպման վերջին րոպեները բարդ էին մեզ համար»,- հայտնել է արգենտինացի մասնագետը:








































