«Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարները վախենում են համաշխարհային տնետեսության աճի տեմպերի դանդաղումից: Այս մասին ասված է G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների` Մեխիկոյում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով կոմյունիկեի նախնական տեքստում, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղեկացված աղբյուրին:
«Համաշխարհային տնետեսության աճի տեմպերը խսիտ համեստ են մնում, իսկ ռիսկերը` մեծ»,- ասված է տեքստում: G20-ի կարծիքով` ռիսկի գլխավոր աղբյուրները դեռևս մնում են` ԵՄ-ում պարտքային ճգնաժամի հնարավոր տարածումն ու խորացումը, ԵՄ-ում միացյալ բանկային միություն ստեղծելիս հնարավոր ուշացումները, մի շարք զարգացող երկրների, այդ թվում` ՉԺՀ-ի տնտեսության զարգացման դանդաղումը:
Կոմյունիկեի վերջնական տեքստը կհրապարակվի նոյեմբերի 5-ին:
Հիշեցնենք` հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր 2012-2013 թթ. համաշխարհային տնետեսության զարգացման կանխատեսումը, որի համաձայն` ընթացիկ տարում համաշխարհային տնետեսությունը կաճի 3,3%-ով, 2013-ի արդյունքներով` 3,6%-ով:









































