Չինաստանի հյուսիսում հայտնաբերվել է երկրում ուրանի հանքաքարի ամենախոշոր հանքավայրը: Այս մասին այսօր հաղորդել է Չինաստանի հողային և բնական ռեսուրսների նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ այս տեղանքը հայտնաբերվել է Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տարածքում: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հայտնագործությունը մեծ նշանակություն կունենա Չինաստանի ուրանի պահուստի հարստացման և միջուկային էներգետիկայի զարգացման համար:
Ուրանի հետ մեկտեղ հայտնաբերվել են ածխի պաշարներ, որոնց չափը 51 միլիարդ տոննա է գնահատվում:
2008 թ. Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում բացվել էր Չինաստանի ուրանի առաջին հանքավայրը, որի ծավալը կազմում էր 10 հազար տոննա:










































