Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Լիվերպուլ» – «Նյուքասլ» խաղը 600-րդն էր «մերսիսայդցիներ»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի համար անգլիական ակումբի կազմում:
Նշենք, որ Ջերարդն իր առաջին հանդիպումը «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է 1998 թվականին, իսկ ահա թիմի ավագն է՝ սկսած 2003 թվականից:
Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Նյուքասլ» խաղն ավարտվեց 1:1 հաշվով:







































