Ռաջերս համալսարանին առընթեր կենտրոնը, որն ուսումնասիրում է կին քաղաքական գործիչների աշխատանքը, հաղորդել է, որ այս տարի Կոնգրեսում տեղի համար պայքարում է 184 կին, որոնք ներկայացնում են Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները (համեմատության համար`2010 թվականին կին քաղաքկան գործիչները 152-ն էին): Սենատում կընտրվի 18 կին (12 դեմոկրատ, 6 հանրապետական), իսկ Ներկայացուցիչների պալատում կընտրվի 166 կին:
Ջենիֆեր Լոուլեսը՝ Ամերիկյան համալսարանին առըթեր կանանց և քաղաքակայն գործիչների ինստիտուտի տնօրենը, նշում է, որ այդ թվի աճը դեռ չի կարելի բեկումնային անվանել:
Անգամ ներկայիս թիվը նշանակում է, որ կանայք թեկնածուների ընդհանուր թվի 20 տոկոսն են կազմում: Իսկ վերջին ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ ընտրողներն ավելի շատ վերընտրում են թեկնածուներին, քան թե նոր թեկանծուի օգտին են քվեարկում, այդ իսկ պատճառով կանանց քանակն այնքան էլ չի փոխվում:







































