Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում լավ հանդես եկան ՀՀ հավաքական թիմի մարզիկները:
46 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հարություն Վարդանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Զավեն Միքայելյանը (58 կգ) և Արման Բաղդասարյանը (63 կգ)՝ Եվրոպայի փոխչեմպիոններ:
Վահե Սարգսյանը (50 կգ) և Էդգար Թամազյանը (54 կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Հայկ Մելիքյանը (42 կգ) գրավեց 5-րդ տեղը:
Մեր մարզիկներից Զավեն Միքայելյանը ձեռք բերեց Նանջինգում 2014 թ. կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք:
Այսպիսով, մեր հավաքական թիմի մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավելով երրորդ տեղը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկները ևս թիմայի նհաշվարկով գրավել էին երրորդ տեղը՝ նվաճելով 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը:
Սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայություն