Նորույթ Samsung Gakaxy Note II-ի վաճառքը 37 օրերի ընթացքում գերազանցել է 3 միլիոնը: Այս տվյալները հաստատում է նաև արտադրող կազմակերպությունը:
Այս թվերը ռեկորդային են Samsung-ի համար. վերջին մոդելի վաճառքն աճել է երեք անգամ՝ ի տարբերություն Galaxy Note-ի, որն առաջին ամսում 1 մլն վաճառք էր գրանցել:
Galaxy Note II-ը սկզբում թողարկվել է Հարավային Կորեայում սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին սկսվել է նրա միջազգային վաճառքը:
Համեմատության համար ասենք, որ Apple-ը 5 մլն iPhone 5 է վաճառել վաճառքի առաջին հանգստյան օրերին:








































