Հոգեբանները պարզել են, թե որ մարդիկ են կյանքը հարմարավետ դարձնում:
Ավստրալացի հոգեբանները պարզել են, որ իդեալական տարբերակում մարդու ընկերները սուպերհերոսների թիմ պետք է կազմեն: Եվ առանձնացրել են ընկերների 6 տեսակ, որ ցանկալի է՝ յուրաքանչյուրն ունենա:
Ընկերը, որը բոլորից «թափով» է
Նա պետք է ուղղորդող լինի: Թույլ չի տա մնալ առօրեականության, միօրինակության մեջ, կհարստացնի կյանքը:
Ընկեր, որը փոփոխական է
Նա խանդավառ է, հեշտորեն է փոխում իր ծրագրերը և յուրացնում ամեն նորություն:
Ընկեր, որին դուք կցանկանայիք նմանվել
Այսպիսի ընկերը ձեզ կստիպի աշխատել ինքներդ ձեզ վրա և կոգեշնչի:
Ընկեր, որը չի ճանաչում ձեր մյուս ընկերներին
Նա կարծես փրկօղակ է: Այսպիսի մարդն ավելի օբյեկտիվ կլինի, քան մարդիկ, ովքեր ձեր թիմում են: Նրա հետ կարելի է խոսել անձնական թեմաներով, վստհել` առանց անհանգստանալու, որ հաջորդ պահին ողջ ասվածը կքննարկվի ձեր մեջքի հետևում:
Դաժանորեն արդարացի ընկեր
Նա օգտակար է ծայրահեղ իրավիճակներում: Նա կարող է տալ ամենալավ խորհուրդը ամենադժվար պահին: Այսպիսի ընկերոջ ազնվությունը պետք չէ որպես վիրավորանք ընդունել: Հակառակը՝ դա վկայում է, որ նա ձեր հանդեպ անտարբեր չէ:
Ընկեր, ով ձեզ բոլորից լավ է ճանաչում
Հիմնականում հին ընկերն է, որ երկար ծանոթության արդյունքում ձեզ ընկալում է այնպիսին, ինչպիսին կաք, ուստի նրա հետ ինքներդ ձեզ կեղծելու կարիք չկա:









































