Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կյանքում առաջին անգամ հայր է դարձել: Անտոնելա Ռոկուցոն՝ Մեսսիի ընկերուհին, այսօր Բարսելոնայի կլինիկաներից մեկում ծնունդ է տվել իր և հանրաճանաչ ֆուտբոլիստի զավակին: Որդուն կնքել են Տիագո անվամբ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն այսօր բաց էր թողել կատալոնյան ակումբի մարզումը:








































