Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է իր ակումբ հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անգլիական ակումբի ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել:
Հատկանշական է, որ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Բավարիա»-ն:






































