Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստներ Խուան Մատան ու Դավիդ Լուիսը, հնարավոր է, չմասնակցեն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Չելսի» – «Սուոնսի» հանդիպմանը: Այն տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք ունի, իսկ Դավիդ Լուիսը՝ կոճի վնասվածք:
Միևնույն ժամանակ վնասվածքից ապաքինվել է Էշլի Քոուլը, որը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել թիմի առաջիկա խաղին:








































