Հռոմի «Ռոմա»-ն միանգամից երեք ֆուտբոլիստ է կորցնում: Այսօր տեղի ունեցած մարզման ժամանակ վնասվածք են ստացել Դանիելե դե Ռոսին, Պաբլո Օսվալդոն ու Լեանդրո Կաստան: Առաջին երկուսը կոճի շրջանում ցավեր ունեն, իսկ Կաստան՝ մկանային վնասվածք:
Հավելենք, որ վնասվածք ունի նաև դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգը:
Այսպիսով՝ իտալական ակումբը «Պալերմո»-ի դեմ խաղից առաջ լուրջ իրավիճակում է հայտնվում:








































