Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է նախագահական ինքնաթիռը պահելուց: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ նախագահական ինքնաթիռի պահպանումն ու սպասարկումը գերատեսչությանը տարեկան արժենում է 96 միլիոն լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարիի): Ալասանիան հավելել է, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի ծախսեր՝ ընդգծելով, որ իրենք պլանավորել են դրանցից ձերբազատվել արդեն իսկ 2013 թվականի պետբյուջեում:
Ըստ Ալասանիայի՝ այդ գումարով կարելի է գնել հավելյալ սպառազինություն և բարելավել զինվորնների ու սպաների պայմանները։








































