«Սան Պաոլո»-ի դարպասապահ Ռոժերիո Սենին, ով հայտնի է իր ռմբարկուական հատկանիշներով, հերթական անգամ դարձել է գոլի հեղինակ, որն իր մարզական կարիերայում թվով 115-րդն էր:
41-ամյա ֆուտբոլիստը հաջողության է հասել Բրազիլիայի գավաթի խաղարկության «ԿՐԲ»-ի դեմ մրցավեճում, որում «Սան Պաոլո»-ն հաղթանակ է տոնել 3:0 հաշվով: Սենին 81-րդ րոպեին դրել է խաղի վերջակետը` անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:









































