«Վալենսիա»-ի պորտուգալացի պաշտպան Ժոաո Պերեյրան «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղի նախօրեին հայտարարել է, որ մրցակցի կազմում վտանգ ներկայացնողը միայն Ռադամել Ֆալկաոն չէ, ում համար հերթ են կանգնել եվրոպական մի շարք գրանդներ:
«Ֆալկաոն արդեն վաղուց լավ խաղացող է ու հիանալի գոլահար: Սակայն «Ատլետիկո»-ն չի վերջանում Ֆալկաոյով:
Մրցակցի կազմում կան շատ խաղացողներ, որ կարող են բավականին լավ խաղ ցուցադրել ու խնդիրներ ստեղծել մեզ համար: Դրա համար էլ շաբաթ օրը մենք պետք է մեկ միասնական թիմ լինենք ու չկենտրոնանաք միայն Ռադամել Ֆալկաոյի վրա»,- ասել է Պերեյրան:
Նշենք, որ խաղը կայանալու է շաբաթ օրը ժամը 22:00-ին տեղի ժամանակով (Երևանում՝ 01:00):








































