Ինչպես արդեն տեղեկացրել էինք Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին այսօր հրապարակել է «Մունդիալ-2014»-ում բրազիլացիների հայտացուցակը: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը իր ուրախությունն է հայտնել հայտացուցակում տեղ գտնելու համար:
«Այսօր կայացավ այն, ինչի մասին երազել եմ մանկությունից: Ժամանակն է եկել ներկայացնելու ոչ միայն քո ընտանիքը, այլև ամբողջ Բրազիլիան: Շնորահակալ եմ Աստծուն այս հնարավորության համար, շնորհակալ եմ այս պարգևի համար: Չեմ կասակոծւմ, որ սա կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն»,- գրել է Նեյմարը «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Հիշեցնենք, որ ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունում բրազիլացիների հետ նույն խմբում են հայտնվել Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի ազգային հավաքականները:








































