«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել իր թիմի առաջիկա հանդիպմանը:
Այսօր ֆուտբոլիստն ամբողջ ուժով մարզվել է ընդհանուր խմբի հետ, ինչը լավ նորություն է մարզչական շտաբի համար, քանի որ նա կարող է փոխարինել վնասվածք ունեցող մեկ այլ խաղացողի՝ Միկա Ռիչարդսին:
«Ինձ շատ լավ եմ զգում, լիարժեք մարզվում եմ և կարծում եմ՝ կկարողանամ մասնակցել առաջիկա հանդիպմանը»,- Սաբալետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:








































